ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ասում են...

Ասում են...
24.02.2017 | 01:27

...թե «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միակցումը «Օհանյան» դաշինքին Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հույսեր է «ներշնչել», որ այդ դաշինքի նկատմամբ «ոչ անտարբեր», դաշինքին պառլամենտում երկրորդ «հորիզոնական» տված Հովիկ Աբրահամյանին կհաջողվի ընդհատակից երկու` Ծառուկյան-Օհանյան ֆլանգով «մասնակցել» ընտրություններին:

Մեր տեղեկություններով, սակայն, «Օհանյան» դաշինքի ուժեղացմամբ շահագրգիռ է եղել նաև իշխանությունը, քանզի դաշինքի փլուզման դեպքում ուժեղանալու էր «Ծառուկյան» դաշինքը, ինչը չէր մտնում իշխանությունների պլանների մեջ, քանզի ընդդիմադիր դաշտը իշխանությունները փորձում են մոդերացնել մի քանի ֆլանգով, որպեսզի այնտեղ որևէ մեկը դոմինանտ չլինի: Ի դեպ, ՀՀԿ-ում Արգամիչին չեն մոռացել և համարում են, որ նրա համար միակ ճիշտ ելքը կրկին «տուն վերադառնալն» ու Սերժ Սարգսյանի հետ «լեզու գտնելն» է` «իր համար պատային այս վիճակում»: Սա Արգամիչի շրջապատում նույնպես անհնար չեն համարում, սակայն որևէ մեկը մատը մատին չի խփում այդ ուղղությամբ, ինչպես եղավ Սարգսյան-Ծառուկյան «բանավեճի» ժամանակ, երբ Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրները «նոն ստոպ» ամեն ինչ արեցին, որ այդ «բանավեճը» շատ արագ հարթվի:

«Այսօր ոչ ոք, այդ թվում՝ Ծառուկյանը, չի ցանկանում հայտնվել Արգամիչի ու Սերժ Սարգսյանի «արանքում». նավը ափից, կարծես, մի քիչ շատ է հեռացել, չնայած, ասում են, քաղաքականության մեջ անհնար բան չկա:

Դիտվել է՝ 5379

Մեկնաբանություններ